Եղի՛ր ազատ և նորաոճ, ունեցի՛ր յուրահատուկ մտածելակերպ:

ys-logo-white

logo-ys-transp

Կայք, որտեղ միաբանվում են գիտելիքը, շարժառիթը և ոգեշնչումը՝ կառուցելու համար անհատականություն:

Սուրճը համեղ է հաճելի նյութերով։ Այցելիր

ys-logo-white-3

YerevanStyle-ի նյութերը

Հոդվածներ, որոնք նպաստում են մեր ընթերցողների անձի զարգացմանը

YEREVANSTYLE

YerevanStyle-ը առցանց պարբերական է, որն իր գոյության կարճ ժամանակում հասցրել է արժանանալ միջազգային ուշադրության։ Մենք հրապարակում ենք հավաստի, բազմակողմանի և թարմ լրատվություն՝ ժամանց, մշակույթ, գիտություն, հավատք, ապրելակերպ, զբոսաշրջություն, բիզնես, դիզայն և շատ այլ հետաքրքրաշարժ ոլորտներից: YerevanStyle.com կայքի օրական այցելուների թիվը հասնում է հազարի: Հիմնական ընթերցողները 18-25 տարեկան անձիք են, ովքեր մեզ հետևում են գլխավորապես Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, նախկին ԽՍՀՄ երկրներից:

YS աշխատակիցները

YerevanStyle-ը հնարավոր է դարձել մեր հրաշալի թիմի շնորհիվ: Յուրաքանչյուր օր կայքը հարստանում է հետաքրքիր նորություններով, հարցազրույցներով և տեսաձայնագրություններով՝ մի խումբ աշխատասեր անձանց շնորհիվ: Եթե դուք կարծում եք, որ ձեր տաղանդները կնպաստեն մեր թիմի աշխատանքներին, ապա ուղարկեք ձեր մոտիվացնող առաջարկը և ռեզյումեն հետևյալ հասցեով՝ info@yerevanstyle.com:

Համագործակցություն

YerevanStyle-ը համագործակցում է ինչպես դպրոցների և բուհերի, այնպես էլ տարբեր կազմակերպությունների և նշանավոր մարդկանց հետ։ Մենք պատրաստ ենք լսելու համագործակցության Ձեր առաջարկները։ Դրանց առկայության դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ։

Մեր աշխատակազմի մասին

Ծանոթացիր այն անձանց հետ, որոնց շնորհիվ գործում է YEREVANSTYLE-ը

Սուրեն Սահակյան

Խմբագիր

Մերի Հովհաննիսյան

Հեղինակ

Կարո Հովակիմյան

Սպորտային մեկնաբան

Ռուզաննա Գյունաշյան

Սոցիալ ոլորտի կորդինատոր

Մարգարիտ Խաչատրյան

Հեղինակ

Աննա Բարսեղյան

Սրբագրիչ

Թամարա Ավանեսյան

Հեղինակ

Մարիամ Պետրոսյան

Հեղինակ

Գարիկ Հակոբյան

Ծրագրավորող

Սոնա Վարդանյան

Հեղինակ

Հրայր Ղուլինյան

Հեղինակ

Աննա Սարգսյան

Հեղինակ

Լիլիթ Դանիելյան

Հեղինակ

Անի Չիլինգարյան

Հեղինակ

Լիանա Գրիգորյան

Հեղինակ

Ռուբեն Կարոյան

Համահիմնադիր

Գլխավոր խմբագիր

Կարեն Հակոբյան

Հիմնադիր

Չորս սյուներ

YerevanStyle-ում տեղ գտած բոլոր նյութերը հիմնված են հետևյալ չորս հիմքերից առնվազն մեկի վրա:

Ոգեշնչում

Կայքում տեղ գտնող հոդվածները միտված են նոր գաղափարներ տալու ընթերցողին: Մենք կարևորում ենք նման նյութերի հրապարակումը՝ քաջալերելու համար երիտասարդներին:

Շարժառիթ

Առաջընթացի մղող մեծագույն ուժը շարժառիթն է: Մեր նպատակն է մատուցել այնպիսի լավատեսական տեղեկատվություն, որը կստիպի մերօրյա երիտասարդությանը չդոփել տեղում:

Գիտելիք

Ինտելեկտը հարուստ մտածելակերպի գրավականներից է: Մենք ձգտում ենք ամեն գիտելիք փոխանցել մատչելի կերպով՝ հասկանալի և կիրառելի:

Ինքնություն

Մատուցելով ինֆորմացիա տարբեր բնագավառներից՝ մենք ցանկանում ենք հնարավորություն տալ ընթերցողներին զարգացնել սեփական աշխարհայացքը և գտնել իրենց կոչումն այս կյանքում:

Առաքելությունը

Հրապարակել ամենօրյա հոդվածներ և դրանց միջոցով դրական դերակատարում ունենալ ընթերցողի ոգեշնչման և նոր ձգտումների ստեղծման մեջ, ինչպես նաև մեր այցելուների ինտելեկտի զարգացման գործում:

Տեսիլքը

Ապահովել աշխարհին դրական նորություններով՝ օգնելով մարդկանց զարգացնել իրենց անհատական ինքնությունը՝ արժեքներ ներդնելով մեկ ուրիշի ինքնության մեջ, և սա օգտագործել աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով:

Նպատակները

Աշխատատեղեր հիմնել Եվրոպայից՝ «հին մայրցամաքի» սահմաններից դուրս գտնվող երկրների համար՝ մարդկանց հնարավորություն տալով, որպեսզի երջանիկ լինեն իրենց երկրում: Նպաստել այն երիտասարդների զարգացմանը, ովքեր իրենց անընդունակ են համարում զարգանալու համար:

Համագործակցություն

YerevanStyle-ը՝ ձեր կազմակերպության համար

YerevanStyle-ը կարող է ներկայացնել ձեր կազմակերպությունը, ապրանքանիշը կամ ընկերությունը միջազգային հարթակին: Ապահովելով բարձրագույն արդյունավետություն՝ մենք վստահեցնում ենք, որ ձեր ընկերության գործունեությունը շարունակաբար կլուսաբանվի բազմաթիվ ստեղծարար մեթոդներով, ինչպիսիք են՝ գրել և հրապարակել հոդվածներ ձեր ընկերության մասին, օրինաչափ և զարգացնող տեսաձայնագրություններով՝ առցանց հասանելի տարբեր լեզուներով: Եկամուտը կօգտագործվի աշխատատեղեր ստեղծելու համար և կներդրվի YerevanStyle-ի հետագա զարգացման աշխատանքներում:

Ձեր առավելությունները

YerevanStyle-ն աշխատում է այնպիսի հեղինակների հետ, ովքեր շատ լավ են ճանաչում իրենց շրջակա միջավայրը: Նրանք ձեր ապրանքանիշը, հիմնադրությունը, քաղաքը կամ ընկերությունը մոտեցնում են ձեր թիրախային խմբերին (սպառողին, ընթերցողին): Ինչպես նաև ձեր հրապարակումները պարբերաբար կլուսաբանվեն հայտնի սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Facebook-ն ու Одноклассники-ն: Այս փաստը հավաստիացնում է, որ ձեր թիրախային լսարանը կստանա ձեր հաղորդագրություններն ամեն օր:

logo

 

YEREVANSTYLE

Arnhemseweg 10
3817 CH Amersfoort

info@yerevanstyle.com
www.Yerevanstyle.com

Fields marked with an * are required